ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն ընդունում է պրակտիկայի մասնակցության հայտեր

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (ՖՀԳ) ուրախ է տեղեկացնել, որ 2020-ի մասնագիտական պրակտիկային մասնակցության հայտերն արդեն ընդունվում են:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի մարտի 13-ը:

Պրակտիկան պետք է պարտադիր ուսումնական ծրագրի մաս կազմի:

Կարող են մասնակցել ՖՀԳ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսանողները (ներառյալ առաջին կուրսի ուսանողները):

Աջակցություն՝ ճանապարհածախսը, կեցության և առողջության ապահովագրության ծախսեր:

Տևողությունը՝ 1-ից 3 ամիս:

Ժամկետը՝ 2020 թ. ապրիլի 1-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում:

Պրակտիկայի մասնակիցները պետք է լինեն չդիպլոմավորված ուսանողներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ֆրանկոֆոնիայի ակադեմիական նվաճումների կենտրոն՝ 2314 սենյակ կամ այցելել հետևյալ հղմամբ։

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

 

Comment here