ԳլխավորԼուր

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում ուսումնական վարժանք է անցկացվել

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում ուսումնական վարժանք է անցկացվել

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը սեպտեմբերի 5-ին Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի 2 հասցեում գտնվող «Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում կազմակերպեց և անցկացրեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը քոլեջում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր՝

  • ստուգել հրշեջ-փրկարարների գործնական ունակությունների և հմտությունների մակարդակը,
  • ստուգել ստեղծված իրավիճակում անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը՝ հրշեջ-փրկարարական գործողությունների ժամանակ,
  • կատարելագործել ՀՓՋ օղակների հրամանատարների գործնական ունակությունները՝ բացազատման ժամանակ,
  • ստուգել քոլեջի կազմավորումների աշխատանքը և համագործակցությունը հրդեհի դեպքում:

Վարժանքի ընթացքում իրականացվեց մարտական բացազատում, շնչառական ապարատներով հետախուզություն՝ պարզելու քոլեջի, հատկապես ծխապատ լսարաններում մնացած մարդկանց առկայությունը, նրանց փրկելու անվտանգ ճանապարհներն ու եղանակները, անձակազմի տարահանում, պայմանական տուժածներին շենքից դուրսբերում, առաջին օգնության ցուցաբերում: