ԳլխավորԼուր

Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջը միկրոավտոբուս է նվեր ստացել

Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջը միկրոավտոբուս է նվեր ստացել

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցություն է տրամադրվել ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Քոլեջին տրամադրվել է միկրոավտոբուս, քանի որ հաստատությունում ուսումնառում են Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու տարածաշրջանի և մոտակա այլ համայնքների երիտասարդները, և միջհամայնքային հասարակական տրանսպորտային միջոցի ոչ պատշաճ աշխատանքը խնդիր է առաջացնում՝ համայնքների երիտասարդներին ընդգրկելու քոլեջի ուսումնական գործընթացում: Բացի վերը նշվածից՝ քոլեջի գործընկեր մասնավոր հատվածի կազմակերպությունները մեծամասամբ գտնվում են համայնքներում, հատկապես Տաշիրի տարածաշրջանում, և տրանսպորտային միջոցը կլուծի աշակերտների տեղափոխության խնդիրը:

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը ստորագրել են հանձնման-ընդունման ակտ, որին հաջորդել է տեխնիկայի հանձնման պաշտոնական արարողությունը։