Մահացել է ռուս երաժիշտ և երգահան Ալեքսանդր Շևչենկոն։ Այս մասին հայտնում է «АиФ»-ը։
Կոմպոզիտորը հանկարծամահ է եղել 61 տարեկան հասակում։ Նրա մահվան պատճառը պոկված թրոմբն է։
Ալեքսանդր Շևչենկոն ծնվել է 1961 թվականի հուլիսի 22-ին։ Իր առաջին երգը գրել է 12 տարեկանում, իսկ ավելի ուշ անդամակցել է այնպիսի խմբերի, ինչպիսիք են «Ֆայտոն», «Ֆրիզբի» և« Դեժա-վյու»։
1990-ականներին Շևչենկոն փորձեց իրեն որպես պրոդյուսեր, ինչպես նաև սկսեց երգեր գրել այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Ալսուն («Ձմեռային երազ»), Ժասմինը, Ալյոնա Սվիրիդովան, Իրինա Ալեգրովան, Դանկոն: 1997 թվականին երաժիշտը ստացել է «Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դու ես ուզում» մրցանակը։
1989-1991 թվականներին Շևչենկոն եղել է նաև «Зодчие» խմբի երգիչը, այնտեղից հեռանալուց հետո մենակ է ելույթներ ունեցել։
Նրա ամենահայտնի երգն է «Будет всё, как ты захочешь» ստեղծագործությունը։