ԳլխավորԼուր

Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները

Հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժու Հոի «Մակաբույծը» արժանացել է ԱՄՆ կինոակադեմիայի գլխավոր մրցանակի՝ «Օսկարի»՝ ճանաչվելով «Լավագույն ֆիլմ», տեղեկացնում է BBC-ն։

Նույն անվանակարգում ներկայացված էին նաեւ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Սեմ Մենդեսի  «1917»-ը, Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում», Տոդ Ֆիլիպսի «Ջոկերը» եւ այլն։

«Մակաբույծը» եւս երեք «Օսկար» է ստացել «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն ինքնատիպ սցենար» եւ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգերում։

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» է ստացել Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»)։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռենե Զելվեգերը («Ջուդի»)։

«1917»-ը «Օսկար» է ստացել «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում։

Բրեդ Փիթը լավագույնն է ճանաչվել տղամարդու երկրորդ պլանի դերակատարման համար («Մի անգամ… Հոլիվուդում»)։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»)։

Էլթոն Ջոնը եւ Բեռնի Թաուփին «Օսկարի» են արժանացել «Լավագույն ինքնատիպ երգ» անվանակարգում։

ԱՄՆ կինոակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությունն ավանդույթի համաձայն անց է կացվել Հոլիվուդի Dolby Theatre-ում։

Պատմության մեջ երրորդ անգամ եւ երկրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխությունն անցել է առանց հանդիսավարի։

Մրցանակակիրների ամբողջական ցանկը այստեղ։

Comment here