ԳլխավորԼուր

20-ամյա աղջկան փրկարարներն իջեցրել են 6-րդ հարկի լվացքի պարաններից (տեսանյութ)

Հունվարի 10-ին, ժամը 17:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 3 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի լվացքի պարանից քաղաքացի է կախված (պարանից բռնված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Քրիստինա-Անի Չ.-ն (ծնված 2000 թ.) գտնվում է 6-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի երկաթյա կառուցատարրի վրա:

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Comment here