ԳլխավորԽճանկար

Արքայազն Հարրին եւ Մեգանը պայմանագիր են կնքել Netflix-ի հետ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, որոնք ապրում են Կալիֆոռնիայում, բազմամյա պայմանագիր են կնքել ֆիլմեր եւ սերիալներ արտադրող Netflix ընկերության հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ենթադրվում Է, որ Netflix-ը Հարիի եւ Մեգանի պրոդյուսերական ընկերությանը, որը նոր է ստեղծվել եւ դեռ անվանում չունի, կվճարի վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի, հեռուստաշոուների եւ երեխաների համար հաղորդումների դիմաց:

Netflix ընկերությունը հիմնադրվել  է 1997 թվականին ԱՄՆ-ում: Վճարովի տեսածառայության լսարանն ընդգրկում է աշխարհի ավելի քան 190 երկրների մոտավորապես 130 միլիոն օգտատերերի։

Comment here