ԳլխավորԼուր

Netflix-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Netflix սթրիմինգային ծառայությունը որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքը Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Variety պարբերականին։

Ավելի վաղ Netflix-ը դադարեցրել էր ռուսաստանյան կինոնախագծերի աշխատանքը։

«Ստեղծված իրավիճակում մենք որոշել ենք դադարեցնել մեր ծառայությունների մատուցումը Ռուսաստանում»,-հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Ռուսական զինուժը խորացել է Ուկրաինայի տարածքում՝ նպատակ ունենալով, ըստ ՌԴ նախագահի, ապանացիֆիկացնել, ապառազմականացնել  երկիրն ու չեզոքություն պարտադրել Կիևի իշխանություններին։