ԳլխավորԼուր

«Վերջին զանգը»՝ Շուռնուխում

Հունիսի 4-ին, ինչպես Հայաստանի մյուս դպրոցներում, «Վերջին զանգի» արարողություն էր նաեւ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում։

Դպրոցն այս տարի 4 շրջանավարտ է տվել։

«Շնորհավորում ենք մեր շրջանավարտներ Արսենին, Դավիթին, Նարեկին և Գալուստին՝ մաղթելով հաջողություններ, առողջ և ուժեղ ապագա»,-նշված է Շուռնուխի ֆեյսբուքան էջում։ Գրառմանը կից լուսանկարներ են տեղադրվել։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի հունվարի 5-ին Շուռնուխի 12 տուն անցան ադրբեջանցիներին։ Այժմ գյուղի հայկական հատվածից թշնամին հեռու է ընդամենը 10-15 մետրով։

Հավելենք, որ գյուղը կարեւոր դիրք է գրավում Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա։

Comment here