ԳլխավորԼուր

«42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական վկայականներ

«42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի առաջին շրջանավարտները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Կրթական հիմնական ծրագիրը հաջողությամբ ավարտել է 73 շրջանավարտ, որոնց ավելի քան 80 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Կենտրոնն այս պահին ունի 200-ից ավելի ակտիվ սովորողներ:

Կենտրոնը բաց է օրը 24 ժամ՝ շաբաթը 7 օր, իսկ ուսուցման ծրագրի ժամանակացույցը կազմվում է սովորողի ընտրությամբ:

«42 Երևանը» ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա մասնագետներին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլի, Ռիո դե Ժանեյրոյի, Մոսկվայի, Ամստերդամի և աշխարհի 26 այլ քաղաքների ծրագրավորման կենտրոններ:

Երևանը ծրագրին միացել է 2020 թվականին՝ աշխատաշուկայի համար ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ ապահովելու առաքելությամբ: