ԳլխավորԼուր

Մահացել է Ուկրաինայի ԳԱԱ նախագահ Բորիս Պատոնը. նա 101 տարեկան էր

Մահացել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Բորիս Պատոնը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ցավակցություն հայտնելով գիտնականի ընտանիքին եւ ընկերներին։

Խորհրդային եւ ուկրաինական ինժեներ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Պատոնն առաջիններից է ուսումնասիրել եռակցման կիրառումը տիեզերքում։

1962 թվականից մինչ օրս Պատոնը ղեկավարում էր Ուկրաինայի ԳԱԱ-ն։

Նոյեմբերին կլրանար նրա 102 տարին։

Comment here