ԳլխավորԼուր

Պարետը հորդորում է Զատիկը նշել տանը եւ մաղթում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

Սուրբ Աննա եկեղեցին Երեւանում

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հորդորում է Զատիկը նշել տանը։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Զատիկ):

Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է:

Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված:

Վստահ եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս կոչն ու հորդորն անում եմ հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու կարևորագույն նպատակով: Նշեմ, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները: Դրսևորե՛նք կարգապահություն և պատասխանատվություն, կանխե՛նք վարակի տարածումը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-նշված է գրառման մեջ:

Comment here