ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:
«Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Բանակի մարզական ակումբ կզորակոչվեն մարզական հաջողություններ գրանցած այն երիտասարդները, որոնք չեն ընկնում տարկետում տալու կարգի շրջանակի մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։