ԳլխավորԼուր

Հայաստանում դեռահասների 40%-ը էներգետիկ ըմպելիք է օգտագործում

Էներգետիկ ըմպելիք

Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան:

  • Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցությունը`
  • զարկերակային ճնշման բարձրացում,
  • սրտի աշխատանքի արագացում,
  • տագնապի զգացողություն, անհանգստություն,
  • քնի խանգարում, անքնություն,
  • ջրազրկում,
  • ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարում, երիկամների սուր անբավարարություն, ցնցումներ:

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։

Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։