ԳլխավորԼուր

Ինչ էր խոստանում ԱՄՆ-ի նախկին-ներկա նախագահ Թրամփը օտարերկրյա ուսանողներին

Դոնալդ Թրամփ

Բոլոր միջազգային ուսանողները, ովքեր ավարտել են ամերիկյան բարձրագույն կրթությունը, պետք է ինքնաբերաբար գրին-քարտ ստանան: Այսպիսի հայտարարություն է արել դեռ 2024-ի ամռանն իր նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ այսօր ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը։

«Ես խոստանում եմ. եթե ինչ-որ մեկն ավարտել է ամերիկյան քոլեջը, կարծում եմ ՝ պետք է ավտոմատ կերպով գրին- քարտ ստանա որպես դիպլոմի մաս»,-ասել Է Թրամփը։

Ի դեպ, ԱՄՆ-ում այլ երկրներից ուսանողների թիվը աճել է Թրամփի առաջին նախագահության (2017-2021 թթ.) առաջին երկու տարիների ընթացքում և կտրուկ անկում է ապրել միայն 2020-2021 թվականների համաճարակի ընթացքում: 2018-2019 ուսումնական տարում ԱՄՆ բուհերում օտարերկրյա ուսանողների առավելագույն թիվն է գրանցվել՝ 1,095 միլիոն մարդ: 2023 թ. ԱՄՆ-ում այդ թիվը մոտ 950 հազար էր։

Նշենք, սակայն, որ բազմաթիվ փորձագետներ Թրամփի խոստումը զուտ պոպուլիստական են համարում, նշելով, որ բազմաթիվ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր պետք է փոփոխվեն կամ ընդունվեն՝ գրին-քարտ ստանալն «ավտոմատացնելու» համար։