ԳլխավորԼուր

Դեռահասությունն առանձնահատուկ տարիք է. բաց դաս` ՀԵՀ-ում

Հայաստանի Եվրոպական համալսարանում տեղի է ունեցել «Դեռահասության՝ որպես բարդ հոգեբանական տարիքի առանձնահատկությունները» թեմայով բաց դաս, որը կազմակերպել էին ՀԵՀ Հոգեբանության 1-ին կուրսի ուսանողները դասախոս Ն․ Հարությունյանի հետ։

Միջոցառմանը մասնակցել են ՀԵՀ ուսանողներ, նախապատրաստական խմբերի ապագա ուսանողներ, ինչպես նաև դասախոսներ։

Քննարկումը տեղի է ունեցել Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ստեղծագործության հերոսների հետ զուգահեռների անցկացմամբ։