«ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան մայիս ամսին կազմակերպում է դասընթացներ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Դրանք են՝
«Թվային արթնացում»՝ կրթությունից, աշխատաշուկայից և վերապատրաստումներից դուրս մնացած երիտասարդների համար. տևողությունը՝ 18.05.2022-26.05.2022, վայրը՝ Իսպանիա, գրանցում՝ մինչև ապրիլի 17-ը: Մանրամասները՝ այստեղ։
«Մարդու իրավունքների ԿԱՆԱՉ հիմնահարցեր». տևողությունը՝ 25.05.2022- 02.06.2022, վայրը՝ Իտալիա, գրանցում՝ մինչև ապրիլի 17-ը: Մանրամասները՝ այստեղ։
Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն է: Մասնակցության վճար չի պահանջվում:
Մասնակցի կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցը (փոխհատուցվելու են միայն Գերմանիայից դեպի Իտալիա կամ Իսպանիա և հակառակ ուղղությամբ 275 եվրոն չգերազանցող ավիատոմսերը):