ԳլխավորԼուր

Այգավան գյուղի մոտ տրակտորը շրջվել է. վարորդը մահացել է

Մայիսի 30-ին, ժամը 15։42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Chinvan 804» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1965 թ.) դաշտում կողաշրջվել է փոսի մեջ․ վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տրակտորն ուղղել են և վարորդի դին դուրս բերել տրակտորի տակից։