ԳլխավորԼուր

Դատապարտյալներն էքստեռն ավարտական քննություններ են հանձնում

Դատապարտյալների էքստեռն ավարտական քննություններ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննությունները, որոնք ավարտվելու են մարտի 14-ին։

Հիմնական կրթության վկայական և միջնակարագ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն քննություններին մասնակցելու են երեք տասնյակից ավել դատապարտյալներ։ Քննություններն անցկացվում են «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում։

Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է ուսումնական ծրագիր, ըստ որի՝ 19 տարեկանից բարձր դատապարտյալները պետական աջակցությամբ կարող են ստանալ միջնակարգ կրթություն։ Ծրագրով նախատեսված են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացնում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ծրագիրը տևում է մեկ ու կես տարի, և ավարտին դատապարտյալները մասնակցում են էքստեռն քննություններին հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու նպատակով։ Ներկայումս ծրագիրն իրականացվում է «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ» «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։

Դատապարտյալների էքստեռն ավարտական քննություններ
Դատապարտյալների էքստեռն ավարտական քննություններ