ԳլխավորԼուրԿրթություն

Հայտնի են էքստեռն ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ այդմ՝ 2023 թվականի (առաջին քննաշրջանի) դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թ. 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2023 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

8-9 միավոր– 4 16-17 միավոր–8

10-11 միավոր– 5 18-19 միավոր-9

12-13 միավոր– 6 20 միավոր-10

14-15 միավոր – 7

Դրսեկության ձևով քննությունները դրսեկները հանձնում են՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի:

Հավելենք, որ քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Մանրամասների համար զանգահարել` (091) 19510 և (010) 667250 հեռախոսահամարներով: