ԳլխավորԼուր

Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 63.5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քիչ առաջ Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լունես Ամրաուին ու դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։

30-ամյա գյումրեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոս էր նվաճել նաև 2017 թվականին Խարկովում և 2019-ին Մինսկում։

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Արթուր Բազեյանը։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար այսօր կպայքարի նաև 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը. նրա մրցակիցը վրացի Գեորգի Կուշինաշվիլին է: