ԳլխավորԼուր

Ջերմուկում ձյուն է տեղում

Մերկասառույց՝ լեռնային ճանապարհին

Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։