ԳլխավորԼուր

Մեկնարկել են մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտ հռչակելու 65-ամյակին նվիրված միջոցառումները

Մատենադարանի ցուցանմուշներից

Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության ընթացքում ներկայացվել են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

Օրվա խորհրդի ամբողջացումը նշանավորվել է ևս մեկ մեծարժեք մատյանի վերադարձով. բարերար Վահե Բադալյանը Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերել է Մատենադարանին։ Այս առիթով նվիրատուին շնորհվել է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալը, որը հանձնվել է բարերարի որդուն՝ Ռոման Բադալյանին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 65-ամյակը լավ առիթ է, որպեսզի հետ նայենք, հասկանանք՝ ինչ ճանապարհ ենք անցել և նաև՝ ուր ենք գնում։

Մատենադարանի ցուցանմուշներից
Մատենադարանի ցուցանմուշներից
Արա Խզմալյան, Ժաննա Անդրեասյան, Ռոման Բադալյան
Արա Խզմալյան, Ժաննա Անդրեասյան, Ռոման Բադալյան