Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն հուլիսի 17-ին ընտրվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ- հիմնադրամի տնօրեն:
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։
Ավելի ուշ Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ էր հայտնել։