ԳլխավորԼուր

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային 3-րդ կոնգրեսը

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային 3-րդ կոնգրեսը

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային 3-րդ կոնգրեսը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այն նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադիր, նշանավոր հոգևորական, գիտնական Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Կոնգրեսին մասնակցում են աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ։

Կոնգրեսի շրջանակում Մատենադարանի գիտական մասնաշենքում բացվել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հատուկ ցուցադրություն: Մատենադարանի թանգարանում նախատեսվում է նաև «1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները»  խորագրով ցուցադրությունը: Կանցկացվի նաև գրքատոն, որի ընթացքում կներկայացվեն հայագիտական նոր հրատարակությունները և Մատենադարանի հրատարակչական նորույթները:

Հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակն ընդգրկված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2026 թվականի հոբելյանական ծրագրերի ցանկում։

Հայագիտական միջազգային կոնգրեսը կտևի մինչև հուլիսի 24-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային 3-րդ կոնգրեսը Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային 3-րդ կոնգրեսը