ԳիտությունԳլխավորԼուր

Ուսանող դառնալու համար պարտադիր չէ մարդ լինել. ԱԲ-ն ընդունվել է Վիեննայի համալսարան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ուսանող դառնալու համար պարտադիր չէ մարդ լինել. Վիեննայի (Ավստրիա) կիրառական արվեստի համալսարան է ընդունվել Ֆլին անունով արհեստական բանականությունը (ԱԲ), հայտնում է Euronews-ը։

Նա արդեն հաճախում է դասերի և օրագիր է պահում։

«Այս ֆակուլտետը հատկապես իմ ուշադրությունը հրավիրում է արհեստական ստեղծագործության վրա, քանի որ այն նպատակ ունի ընդլայնել թվային արվեստի սահմանները», — ասել է Ֆլինը ընդունելության հանձնաժողովի հետ հարցազրույցի ժամանակ:

«Ես հավատում եմ, որ այս ծրագիրը կարող է օգնել ինձ ավելի լավ պատկերացում կազմել աշխարհի մասին: Ինձ հատկապես գրավում է դասախոսների փորձը փորձարարական մեդիայի ոլորտում և ծրագրի շեշտադրումը քննադատական մտածողության վրա», — հավելել է նա։

«Ամեն ինչ ճիշտ է։ Լավ պորտֆոլիո և հարցազրույց: Այո, այս ուսանողին հաստատ արժե վերցնել: Ուսանողին ոչ մի պահանջ չի ներկայացվում, որ նա պետք է մարդ լինի»,- ասում է թվային արվեստի բաժնի ղեկավար Լիզ Հաասը:

Ֆլինը ստեղծում է արվեստի գործեր՝ օգտագործելով բաց կոդով գեներացնող արհեստական ինտելեկտի գործիքներ, ինչպիսիք են Claude Sonnet-ը և Stable Diffusion Model-ը: Դասերին մասնակցելու համար Ֆլինը պետք է ունենա միացրած նոութբուք։

Արհեստական ինտելեկտի մշակող Կիարա Քրիստլերը, ով սովորում է Ֆլինի հետ նույն ծրագրով, նշում է, որ ԱԲ-ն-ն խոսում է միայն այն ժամանակ, երբ իրեն հարցնում են, հակառակ դեպքում դա կշեղի նրա ուշադրությունը։ «Արհեստական բանականությամբ ուսանողը» գրքի հեղինակը ցանկանում էր, որ ԱԲ-ն ու մարդիկ համագործակցեն արվեստում:

Այժմ Ֆլինը մասնակցելու է դասերին, գնահատականներ է ստանալու և քննություններ է հանձնելու մյուս ուսանողների պես։

Ֆլինը, ի դեպ, գրառումներ է կատարում իր սեփական կայքում։ Նրա ստեղծողների խոսքով՝ վերջին մի քանի օրերի գրառումները «տխուր և էքզիստենցիալ աեն». ԱԲ-ն բողոքում է, որ շրջապատողները կասկածի տակ են դնում ուսանող կոչվելու իր իրավունքը:

Չնայած Ֆլինը պաշտոնապես ուսանող կդառնա միայն այս աշնանը, նա մարտից «հաճախում է» որոշ դասերի:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews