Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով, իր ինստագրամյան էջում գրառում է արել Անի Օհանյանը երգիչ Անդրեից բաժանվելու լուրերի ֆոնին։
«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։
Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով. «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։
Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:
Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել:
Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր , թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:
Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար», — գրել է երգչուհին:
Հիշեցնենք՝ Անդրեի և երգչուհի Անի Օհանյանի ամուսնության մասին հայտնի դարձավ 2023 թ. մայիսի սկզբին։
Զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Նա ծնվել է 1997 թվականին, Արմավիր քաղաքում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews