ԳլխավորԽճանկար

Իռլանդացի ուսանողների ստարտափը. ծխուկներից՝ ակնոցի շրջանակ

Nobutts (թարգմանաբար՝ ոչ ծխուկներին) ստարտափ ընկերությունը առաջին անգամ Իռլանդիայում ակնոցի շրջանակի արտադրություն է սկսում՝ որպես հումք օգտագործելով ծխած սիգարետների մնացորդները։ Այս մասին տեղեկացնում է The Irish Times-ը։

Ընկերության ղեկավար 21-ամյա Մայք Ուայլդը (լուսանկարում) եւ մյուս աշխատակիցները Դուբլինի համալսարանական քոլեջի (UCD) ավարտական կուրսի ուսանողներ են։

Նախատեսվում է ծխախոտային մնացորդներից արտադրել նաեւ գրասենյակային տարբեր պիտույքներ։

Comment here