Ճապոնիայում ստեղծվել է ավտոմատ ֆոկուսով բարձր տեխնոլոգիական ակնոց՝ նախատեսված և՛ կարճատեսների, և՛ հեռատեսների համար, տեղեկացնում է habr.com—ը: ViXion ընկերությունը ներկայացրել է ակնոցի երկրորդ սերունդը՝ ViXion01S-ը, որն ավտոմատ հարմարվում են օգտագործողի տեսողությանը։
«Արդյունքը բառացիորեն հրաշք է. ձեր հայացքը ձեռքի գրքից ուղղում եք դահլիճի մյուս ծայրում գտնվող ցուցանակին, և ակնոցները փոխում են իրենց օպտիկան վայրկյանից պակաս ժամանակում», նկարագրում է Սարանգ Շեթը Yanko Design-ից:
Շարժիչով կառավարվող ոսպնյակները պահպանում են օպտիմալ ֆոկուսային հեռավորությունը՝ 5 սմ-ից մինչև «անսահմանություն», իսկ դիոպտրերի տիրույթը կազմում է −10-ից +10։
Ակնոցը կշռում է 55 գրամ շրջանակի հետ միասին: Այն լիցքավորվում է USB-C-ով և կարող է աշխատել մինչև 15 ժամ առանց հոսանքի միացման։ Արժեքը՝ 500 ԱՄՆ դոլար։