ԳլխավորԼուր

ՏՏ խոշոր գործատուների շարքում առաջատարը «Սինոփսիս Արմենիա»-ն է. զեկույց

«Սինոփսիս Արմենիա»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023» զեկույցը։

2022 և 2023թթ. ՏՏ խոշոր գործատուների շարքում առաջատարը «Սինոփսիս Արմենիա» (Synopsys Armenia) ընկերությունն է, որը 2023թ. տարեվերջի դրությամբ 1,179 աշխատող է ունեցել։

Երկրորդը՝ «Էպամ Սիսթեմզ»-ն (EPAM Systems) է` 936 աշխատող, երրորդը՝ «Էվոլյուշն Արմենիա»-ն (Evolution Armenia)` 670 աշխատող։

2023թ-ի տարեվերջի դրությամբ` ՏՏ ոլորտում վարձու և պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը եղել է 33,980, ինչը 2022թ. տարեսկզբի համեմատ ավել է 12,992-ով կամ 61.9%-ով:

ՏՏ ոլորտի գործատուներ

ՀՀ ՏՏ ոլորտի 20 խոշոր գործատուները միասին ապահովել են ՏՏ ոլորտի զբաղվածության մոտ 27%-ը։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության պատրաստած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023» ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ ստորև

Զեկույցի հայերեն տարբերակը

Զեկույցի անգլերեն տարբերակը