ԳլխավորԼուրՀեռավար կրթություն

Մեկնարկում է ՏՏ ոլորտը ներկայացնող #Հայթեք զրույցներ շարքը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է առցանց #HighTechTalks  շարքը՝ ոլորտին ծանոթացնելու, ՏՏ աշխարհը բացահայտելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով:

Նախագիծը հյուրընկալելու է հաջողված գործարարների և ՏՏ հեղինակավոր ներկայացուցիչների:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ և ամենակարևորը՝ մասնագիտություն: #HighTechTalks֊ը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:

#HighTechTalks շարքի մեկնարկը կտրվի մարտի 31-ին՝ ժամը 21:00-ին: Նախագծի առաջին հյուրն է լինելու PicsArt ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, ով կմիանա ԱՄՆ֊ից և կվարի «ՏՏ աշխարհը» թեմայով զրույցը:

Հաղորդմանը հնարավոր կլինի ուղիղ եթերում հետևել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան էջից, իսկ ավարտից հետո այն կտեղադրվի նաև նախարարության յութուբյան ալիքում:

#HighTech Talks-ի (#Հայթեք զրույցներ) հետագա առցանց հաղորդումների շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես կգան ոլորտի՝ հաջողություններ գրանցած փորձառու ներկայացուցիչներ:

Հաղորդաշարի յուրաքանչյուր բանախոսի վերաբերյալ նախապես ազդագիր կտեղադրվի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Comment here