ԳլխավորԼուր

Հրազդանում բացվել է արհեստական ​​բանականության՝ տարածաշրջանի ամենամեծ տվյալների կենտրոնը

Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» Հրազդանում

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացվել է տարածաշրջանի խոշորագույն արհեստական բանականության տվյալների կենտրոնը՝ AI Factory-ն, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ առաջին փուլում AI կենտրոնում նախատեսվում է շահագործել Nvidia-ի վերջին սերնդի 6 144 GPU։ 2027 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է ավելացնել ևս 42 հազար GPU։

Երրորդ փուլում նախատեսում է տեղադրել մոտ 60000 լրացուցիչ GPU: Նոր տվյալների կենտրոնն արդեն ամենամեծն է տարածաշրջանում: Firebird նախագծում ներգրավված են հայկական Team բջջային օպերատորի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Եսայանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ինչպես նաև Հայաստանից և սփյուռքից մի շարք գործարարներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews