ԳլխավորԼուր

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ու Դրամատիկական թատրոնի տնօրեններ են նշանակվել

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի և Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեններ են նշանակվել։ Այս որոշումները ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն է նշանակվել Կատրին Ղազարյանը։ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Արտաշես Մխիթարյանը»,– ասված է որոշումներում։

Ե՛վ Ղազարյանը, և՛ Մխիթարյանը մշակութային այս կենտրոնների տնօրեն են նշանակվել 5 տարի ժամկետով։ Մինչ այդ նրանք ժամանակավոր պաշտոնակատար էին։