ԳլխավորԼուր

Նշանակվել է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն

Լուսինե Խառատյան

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն է նշանակվել Լուսինե Խառատյանը։

Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակ,Հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյանը։

Լ. Խառատյանը 1999թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 2000թ. ուսանել է Կահիրեի դեմոգրաֆիական կենտրոնում, 2002-2004թթ.՝ ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

2012-2018թթ. ղեկավարել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը:

Եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս։ 2018թ.-ից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է։