Այսօր՝ հունիսի 21-ին, բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի չորրորդ օրն է։ Դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
Արդյունքները կհրապարակվեն հինգ օր անց, իսկ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար։
Միասնական քննությունների երկրորդ փուլի հաջորդ քննությունը հունիսի 25-ին է՝ «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաներից։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կկայանան հունիսի 11-ից հունիսի 28-ը։
Հայտագրվել է 14 696 դիմորդ։