Մայիսի 10-ին ավարտվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2024 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։
Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Usanogh.am-ին հայտնել է, որ 2024-ի երկրորդ փուլում հայտագրվել է 14 696 դիմորդ: 2023-ին այդ թիվը 13 951 է եղել:
Նրանց մի մասը հայտագրել է 1, մի մասը՝ 1-ից ավելի քննությու, մի մասն էլ պահպանել է հունվարի քննության գնահատականը։
2024-ի հունվարին 9670 հայտագրված է եղել՝ 2023-ի նույն ժամանակաշրջանի 6856-ի դիմաց:
ՀՊՏՀ կայքից էլ տեղեկանում ենք, թե որ մասնագիտություններն են այս տարի ամենապահանջվածը.
- ԵՊԲՀ «Բուժական գործ»-691,
- ՀՊՏՀ «Տնտեսագիտություն»-329,
- ՀՊՏՀ «Կառավարում»-326,
- ՀՊՏՀ «Ֆինանսներ»-326,
- ՃՇԱՀ «Ճարտարապետություն» -326,
- ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և հարկում»-325,
- ԵՊԲՀ «Ստոմատոլոգիա»-319,
- ԵՊՀ «Իրավագիտություն»-291,
- ՀՊՏՀ «Շուկայագիտություն (մարքեթինգ)»-272,
- ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»-250: