ԳլխավորԼուր

Օքսֆորդում ամբողջ գիշեր հերթ են կանգնել ուսանողական բնակարանների համար

Օքսֆորդում ամբողջ գիշեր հերթ են կանգնել ուսանողական բնակարանների համար

Գլաստոնբերիում քեմպինգի լավ տեղ, Sephora-ի նոր խանութի բացում կամ Ուիմբլդոնի տոմսեր ձեռք բերելու հնարավորություն. սրանք այն բաներից են, որոնց համար մարդիկ կարող են հերթ կանգնել ամբողջ գիշեր: Բայց Օքսֆորդի Բրուքսի համալսարանի հաշվապահական հաշվառման և ֆինանսների առաջին կուրսի ուսանողուհի Բելլա Բարնսը BBC-ին պատմել է, որ 24 ժամ հերթ է կանգնել, որ  բնակարան ստանա երկրորդ կուրսի համար։

Finders Keepers բնակարաննների վարձակալության գործակալությունը հայտնել է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ին բացում է հայտագրումն իր ուսանողական հանրակացարանների համար,  իսկ դիմումներն ընդունվում են կենդանի հերթի կարգով:

Բելլա Բերնսը՝ աջից
Բելլա Բերնսը՝ աջից

Ընկերության ներկայացուցիչ Վիկտորյա Լայլալն ասել է, որ  որ իրենք «ակտիվորեն խանգարում են մարդկանց հերթ կանգնել», և կան շատ խոչընդոտներ, որոնք կարելի է շրջանցել, բայց Բելլա Բարնսի կարծիքով՝ ինքն այլընտրանք չուներ:

Նա հայտնել է, որ երբ ինքն ու իր 4 հարեւանուհիները գտել են բնակարանը առցանց ու դիմել են այն տեսնելու համար, իրենց հայտնել են, որ պետք է առավոտյան 9-ին գան գործակալություն։

Նրանք 40 հոգանոց հերթում չորրորդն են եղել, ու միմյանց փոխարինելով են սպասել։  Ինքը՝ Բարնսը, հերթում է եղել երկուշաբթի ժամը 17:00-ից մինչև երեքշաբթի ժամը 03:00-ն, իսկ հետո վերադարձել է ժամը 09:00-ից անմիջապես առաջ:

Ի վերջո՝ նրանց հաջողվել է վարձակալել իրենց ուզած բնակարանը, բայց ենթադրում են, որ հաջորդ տարի ստիպված կլինեն անցնել նույն ճանապարհով։

Օքսֆորդում ամբողջ գիշեր հերթ են կանգնել ուսանողական բնակարանների համար
Օքսֆորդում ամբողջ գիշեր հերթ են կանգնել ուսանողական բնակարանների համար