ԳլխավորԼուր

Արցախում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է գրանցվել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43 դեպք, 26 մարդ ապաքինվել է, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 926 մարդ, կա 102 մեկուսացված անձ։ Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 նոր դեպք։ Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում։

ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Comment here