ԳլխավորԼուր

Պայթուցիկի մասին ահազանգ՝ «Դալմա Գարդեն մոլում» (լրացված)

Երեւանի «Դալմա Գարդեն մոլում» պայթուցիկի ահազանգ է ստացվել ոստիկանությունից ԱԻՆ-ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Այս պահին քաղաքացիները մոլից տարհանվում են։

Ավելի  վաղ տեղեկություն էր տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված։

***

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանման աշխատանքներ (մոտ 500 քաղաքացի)։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

 

 

Comment here