ԳլխավորԼուր

Վաղը միասնական քննություն կհանձնեն կենսաբանությունից ու աշխարհագրությունից

Հուլիսի 7-ին, միասնական քննությունների 2-րդ փուլում, կենսաբանության քննություն է հանձնելու 112 հոգի, իսկ աշխարհագրություն՝ 2 հոգի: Հանրապետությունում գործող միակ քննական կենտրոնը Երեւանի Դավիթաշենի թիվ 189 դպրոցում է:

Տեղեկությունը հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակում է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվում են քննությունը հանձնելու հաջորդ օրը՝ այս դեպքում՝ հուլիսի 8-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Comment here