ԳլխավորԼուր

«Հավատացեք ինքներդ ձեզ». Նոբելյան մրցանակակիրը ՀԱՀ-ում էր

Հունիսի 11-ին մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Պատապուտյանը ներկա է գտնվել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի 2022 թ.-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

«Հավատացեք ինքներդ ձեզ և ձեր ձայնին։ Դուք եք ներկայացնում այն սերունդը, որն առաջնորդելու է դեպի այնպիսի խնդիրների լուծում, ինչպիսիք են անարդար քաղաքականությունը, բազմազանության, ներկայացվածության ու հասանելիության բացակայությունը, որոնց հետ վաղուց է առնչվում հասարակությունը»,-նշել է նա։

Ի թիվս ՀԱՀ մագիստրատուրայի շրջանավարտների` ավարտական դիպլոմ է ստացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Օհանես Տաղդուերինյանը:

Միջոցառմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:

Պրոֆեսոր Արդեմ Պատապուտյանը Հայաստանում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով՝  Երևանում անցկացվելիք «Գիտության և գործարարության օրեր» միջոցառմանը մասնակցելու նպատակով։