Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար, հայտնում են ՆԳՆ-ից։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։
Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Լրատվական կայքերից մեկում տարածված տեղեկությունը, թե մահացածները շրջանավարտներ են, չի համապատասխանում իրականությանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews