ԳլխավորԼուր

Կապանի մոտի դիրքերի վերաբերյալ տեսանյութը՝ դատախազության ուշադրության կենտրոնում

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում։

«Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

Mediaport-ի տարածած տեսանյութում զինծառայողները նշում են, որ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր ու տաքանալու հնարավորություն, ու իրենց ասվել է՝ «պոստը թողեք»։

Comment here