ԳլխավորԼուր

Ընտրվել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր

Ռեկտոր Եղիազար Վարդանյան

2020 թ նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում, մինչ օրակարգին անցնելը՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած, այս պահին համալսարանի 20 ուսանողի, ինչպես նաև մյուս նահատակների հիշատակը։

ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի նիստում քննարկվեց համալսարանի ռեկտորի ընտրության հարցը։

Փակ գաղտնի քվեարկությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, համալսարանի ռեկտորի ժ․պ․ Եղիազար Վարդանյանը։

Comment here