Այս օրերին առավել քան կարևոր է կրթության համակարգի գործառնությունը։ Չնայած բոլոր խնդիրներին, փորձում ենք իրականացնել այն, ինչ ծրագրված է։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Մասնավորապես, նոյեմբերի 22-29-ը կանցկացվի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը 9-11-րդ դասարանների համար։ Մանրամասները՝ olymp.am կայքում։
«Ստանում ենք նաև համագործակցության նոր առաջարկներ գիտության, ճարտարագիտության, տեխնոլոգիաների և մաթեմատիկայի ոլորտում օլիմպիադաներին մեր աշակերտների մասնակցության վերաբերյալ, մասնավորապես՝ Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցության (AESA- ի) կողմից կազմակերպվող ամենամյա գիտական օլիմպիադային մեր աշակերտների մասնակցության, որի մանրամասները առաջիկայում կհրապարակենք։
Այս համագործակցությամբ առաջարկվում է նաև մենթորության ծրագիր մեր դպրոցականների համար՝ դասապրոցեսից դուրս գիտական հետազոտություններ, փորձեր կատարել ոլորտի փորձագետների հետ։
Նպատակն է լինելու նրանց տալ գիտելիք՝ ինչպես իրականացնել փորձարարական և հետազոտական նախագծեր, ինչպես գաղափարներ գեներացնել և ներկայացնել նախագծերի համար»,-նշված է գրառման մեջ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։