ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման է ստորագրել ԵՊՀ ամբիոնի վարիչների մրցութային ընտրություն նշանակելու եւ անցկացնելու մասին, հայտնում է Aravot.am-ը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը 2021թ նոյեմբերից վարիչ չունի, իսկ այժմ միակ թեկնածուն Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի՝ ժամավճարով դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանն է: Վերջինս հայտնի հանդիսավար է, թամադա: Նրա վարած հարսանեկան եւ այլ արարողությունների տեսանյութերը բազմաթիվ են:
Aravot.am-ը կապվել է Տարոն Դանիելյանի հետ: Նրանից հետաքրքրվել են՝ ամբիոնի վարիչ ընտրվելու դեպքում կարողանալո՞ւ է համատեղել հանդիսավարի իր գործունեությունը դասավանդման եւ ամբիոնը ղեկավարելու հետ: «Նախորդ տարիներին նույնպես եղել եմ հանդիսավար եւ ունեմ 42 գիտական հոդված, որոնցից 11-ը գիտական հանդեսներում են տպագրվել, որոնք ընդգրկված են Scopus եւ Web of science շտեմարաններում: Հանդիսավարությունը չի խանգարել, որ զբաղվեմ գիտությամբ: Եթե ընտրվեմ, գուցե հանդիսավարության աշխատանքը մնա շաբաթ եւ կիրակի օրերին»,-ասել է զրուցակիցը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։