ԳլխավորԼուր

Բացվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Արդարադատության նախարարությունը Երևանի կենտրոնում (Վազգեն Սարգսյան 3, նախարարության շենքում) գործարկեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ։

Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնում օգտվելու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններից։

Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Earlyone բջջային հավելվածով)։

Comment here