Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 9-րդ և 12-րդ դասարանցիների վերաքննությունների օրերը։
Հուլիսի 4-ին`
- 9-րդ դասարան՝ Մաթեմատիկա
- 12-րդ դասարան՝ Մաթեմատիկա
Հուլիսի 7-ին՝
- 9-րդ դասարան՝ Հայոց լեզու
- 12-րդ դասարան՝ Հայոց լեզու և հայ գրականություն
Հուլիսի 8-ին`
- 9-րդ դասարան՝ Բնագիտություն
- 12-րդ դասարան՝ Հայոց պատմություն
Հանրակրթական դպրոցի 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը, ժամը 10:00-ին տվյալ առարկայի թեստը տեղադրվելու է Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքէջում: Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։
Հիշեցնենք՝ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել է 39819, իսկ 12-րդ դասարանը՝ 21482 շրջանավարտ, ընդհանուր՝ 61 301։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews