Հայաստանի բնագիտական և տեխնիկական բուհերի 30 ուսանող և դպրոցների 9 աշակերտ արժանացել են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների:
Տեղեկությչունը հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Պարգևների հանձնումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ «Սիլիկոնյան լեռներ» (Silicon Mountains) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ արարողության ժամանակ:
Այս տարվա մրցույթին մասնակցել են 73 աշակերտ ավագ և միջնակարգ դպրոցներից և 120 ուսանող բնագիտական ուղղվածություն ունեցող բուհերից: