ԳլխավորԼուր

Զորավանի ջրամբարում հայտնաբերվել է պահակի դին

Մայիսի 31-ին, ժամը 21։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղում կաթիլային ոռոգման համար նախատեսված ջրամբարում (2-3 մ խորության) նկատվում է պահակի դին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Վ․ Ս․-ի (ծնված 1956 թ․) դին։